ԵՀ նախագահը խոսել է անվտանգային ոլորտում Եվրոպայի հնարավոր խնդիրների մասին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպային ապագայում անվտանգության ոլորտում սպասում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին այսօր առերեսվում են բալթյան երկրները՝ նրանց օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի ներխուժման պատճառով։
«Այն, ինչ դուք տեսնում եք այսօր, կարող է վաղը տեղի ունենալ Եվրոպայի մնացած մասում», – հայտարարել է ֆոն դեր Լայենը մայիսի 26-ին Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ղեկավարների հետ կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը մտադիր է աշխատել իր անվտանգության համակարգում առկա խնդիրների վերացման ուղղությամբ:

