Ռուսական գազի գինը ՀՀ-ի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից
Ռուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ ռուսական գազի և ռուսական էներգիայի համար կա շատ, շատ գրավիչ, ավելին, քան արտոնյալ գին։ Սա իսկապես ճիշտ է. Ռուսաստանը մնում է հուսալի և պատասխանատու էներգակիր մատակարար բոլոր երկրների, և հատկապես իր ամենամոտ դաշնակիցների և գործընկերների համար», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ «նման ռեժիմ անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար»՝ նկատի ունենալով իհարկե Եվրոպական միությունը։ «Այնտեղ գնագոյացումը բոլորովին այլ է՝ այն շուկայական է։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են դա», – եզրափակել է նա։

