«Նյու Յորք թայմսը» Պուտինի մասին քննադատական հոդվածաշարերի համար Պուլիցերյան մրցանակ է ստացել
Ամերիկյան «Նյու Յորք թայմս» պարբերականը ռուսական իշխանությունների մասին քննադատական հոդվածաշարերի համար Պուլիցերյան մրցանակ է ստացել, ինչի մասին հաղորդվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
Մրցանակաբաշխության կազմակերպիչները խոսել են «մեծ ռիսկով ստեղծված մի շարք հետաքրքրաշարժ պատմությունների» մասին, որոնք բացահայտում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ռուսական իշխանությունների որդեգրած որոշ հակաօրինական գործողություններ։ Այնուհանդերձ կայքում չի նշվում, թե հատկապես որ հոդվածներն են մրցանակի արժանացել։ Աղբյուրը մանրամասնում է, որ պարբերականը մրցանակն ստացել է «Միջազգային ռեպորտաժ» անվանակարգում։
«Նյու Յորք թայմսը» նախագահ Պուտինի մասին հրապարակման համար Պուլիցերյան մրցանակ է ստացել նաև 2017 թվականին։ Այդ ժամանակ օրաթերթը մրցանակակիր էր դարձել «Վլադիմիր Պուտինի՝ արտասահմանում ռուսական իշխանությունը տարածելու ջանքերին վերաբերող օրակարգային նյութերի» համար։
Հրատարակության աշխատակիցներին մրցանակի առաջադրելու որոշումը կայացվել էր այն պատճառով, որ Պուտինի մասին նյութերը այդ ժամանակ կարևոր նորությունների ցանկի առաջին տեղերում էին հայտնվել։
Աղբյուրը՝ Թերթ.ամ

