Իրանի ռազմածովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ը ճանապարհից հետ է ուղարկել 31 նավ

ԱՄՆ զինված ուժերը Իրանի ծովային շրջափակման սկզբից ի վեր վերաուղղորդել են 31 նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ կամ փորձում էին հեռանալ Իսլամական Հանրապետության ափերից․ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը X-ում:

«ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ շրջափակման շրջանակներում 31 նավի հրահանգել են հետ շրջվել կամ վերադառնալ նավահանգիստ», – ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ապրիլի 22-ին հայտարարել է, որ Թեհրանը թույլատրելի է համարում Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը՝ Միացյալ Նահանգների կողմից Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը վերացնելու դեպքում։