ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը ստիպված կլինի մոռանալ էներգակիրների արտոնյալ մատակարարման մասին. ՌԴ ԱԽ
Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), ապա նրա համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կնվազի 15.1%-ով, իսկ գնաճը կբարձրանա 14.3%-ով։ Հիմնական կորուստները կլինեն մետաղագործության, խմիչքի, ծխախոտի և սննդի արդյունաբերության ոլորտներում, որտեղ անկումը կկազմի մինչև 1/3-ը։ Լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի զգալի տնտեսական անկման։ «Ամենամեղմ գնահատականներով, արդյունաբերական արտադրությունըկնվազի 26.3%-ով։
«Քիմիական արտադրությունը կնվազի մոտավորապես 1/5-ով, իսկ տեքստիլ արտադրությունը՝ 15%-ով։ Գնաճը կաճի 14.3 տոկոսային կետով, իսկ գործազրկությունը՝ 6.4 տոկոսային կետով», – ընդգծեց նա։
Շևցովը նշել է, որ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից, առաջին հերթին, կնշանակի արտահանման սահմանափակումների վերականգնում, ապրանքների և ծառայությունների համար միասնական պահանջների վերացում, լիարժեք մաքսային վերահսկողության վերադարձ, այդ երկրից միգրանտների համար արտոնյալ ռեժիմի վերացում և բեռնափոխադրումների համար ստանդարտ սակագների կիրառում։
«Գործնականում հայ ֆերմերները, այդ թվում՝ ալկոհոլ արտադրողները, ստիպված կլինեն նոր շուկաներ փնտրել. մաքսատուրքերի ներդրմամբ նրանց ապրանքները այլևս մրցունակ չեն լինի: Բեռնափոխադրման ծախսերը կավելանան, իսկ ներդրումները զգալիորեն կնվազեն: Երևանը նաև ստիպված կլինի մոռանալ արտոնյալ էներգակիրների մատակարարման մասին», – ընդգծեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից էականորեն բացասաբար չի ազդի միության մյուս երկրների վրա. կորուստները կկազմեն հարյուրերորդական տոկոս։
Եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, նրա ՀՆԱ-ն կարող է նվազել 7.7%-ով՝ եվրոպական մաքսային վերահսկողության համակարգ ներդնելու անհրաժեշտության պատճառով։
Շևցովի խոսքով՝ «եվրոպական մաքսային վերահսկողության համակարգի ներդրման անհրաժեշտությունը փաստացի վերջ կդնի ապրանքների ազատ տարանցմանը»։
Նա նաև նշել է, որ Երևանի՝ ԵՄ-ին անդամակցությունը և Ռուսաստանի ու Իրանի հետ վիզային ռեժիմի հնարավոր ներդրումը զգալիորեն կնվազեցնեն զբոսաշրջիկների հոսքը։ «Հաշվի առնելով, որ զբոսաշրջությունը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտավորապես 13.5%-ը, և պաշտոնապես զբաղված բնակչության գրեթե մեկ քառորդը զբաղված է այս ոլորտում, սա լուրջ հարված կհասցնի երկրի տնտեսությանը և նրա բնակիչներին», – նշել է Շևցովը։
«Երևանի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին կառավարման կոնցեսիան զիջելու անհրաժեշտության մասին տարօրինակ են թվում»,- հավելել է ռուս պաշտոնյան։

