Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին

Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին։

Չգիտեմ, թե որքան փող է ծախսվում երկրորդ նախագահի թիմի կողմից նման թափոնների շահագործման վրա, սակայն ակնհայտ է, որ այդ փողը աշխատում է հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ ինչքան նման կոյուղատարներով թիրախավորեք Հանրապետականին, Սերժ Սարգսյանին, ինձ եւ իմ ընկերներին, այդքան մեր պատասխանը լինելու է ուղղված հենց Ռոբերտ Քոչարյանին։

Չէ՞ որ երբ մեկի շունը վրադ հաչում է կամ փորձում կծել, ապա դրա պատասխանատուն այդ չորքոտանիները չեն, այլ շան տերը, հատկապես, երբ անձամբ է խրախուսում նման դվարնյագաների։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը