Լավրովը խոսել է ԱՊՀ շրջանակներում Հայրենական մեծ պատերազմի մասին ճշմարտությունը պահպանելու ջանքերի մասին

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտությունը պահպանելու և ԱՊՀ երիտասարդությանը ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների հերոսության նկատմամբ հարգանքի ոգով դաստիարակելու վերաբերյալ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք համաձայնեցինք, և ես հատկապես կարևոր եմ համարում շարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտությունը պահպանելու աշխատանքները և հատուկ ուշադրություն դարձնել ԱՊՀ երկրների երիտասարդներին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների կոլեկտիվ հերոսության նկատմամբ հարգանքի ոգով դաստիարակելուն», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։