Իսրայելի և Լիբանանի միջև նոր բանակցությունները տեղի կունենան հինգշաբթի օրը. Թրամփ
Իսրայելի և Լիբանանի միջև նոր բանակցությունները, այս անգամ նրանց առաջնորդների մասնակցությամբ, տեղի կունենան հինգշաբթի օրը։ Այս մասին Truth Social-ի իջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Փորձում ենք մի փոքր շնչելու հնարավորություն ստեղծել Իսրայելի և Լիբանանի միջև։ Արդեն երկար ժամանակ է՝ ինչ երկու երկրների առաջնորդները չեն խոսել միմյանց հետ, մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը։ Հիանալի է»,- գրել է Թրամփը:
Իսրայելական և լիբանանյան կողմերից մեկնաբանություններ դեռևս չեն ստացվել։

