Արբանյակային լուսանկարները հաստատում են. Հայաստանը Տավուշում ԶՈՒ դիրք է հանել․ «Սպուտնիկ Արմենիա»
Արբանյակային լուսանկարները վկայում են, որ Հայաստանը հանել է Տավուշի ԶՈՒ դիրքերից մեկը, ընդ որում` այն հատվածում, որը ըստ 2024 թվականի պայմանավորվածության՝ սահմանազատման ենթակա չէր, գրում է Sputnik Արմենիա-ն։
2024 թվականի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատում իրականացնել Տավուշի Բաղանիս-Բերքաբեր հատվածի մի քանի հատվածներում։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակեց քարտեզ, որում վարդագույնով նշված էին այն հատվածները, որտեղ պետք է սահմանագծում և սահմանազատում իրականացվեն:

Այս քարտեզի վրա սլաքով նշել ենք ՀՀ ԶՈՒ դիրքի գտնվելու վայրը։ Երևում է, որ սահմանազատումը այդ հատվածին որևէ կերպ չի վերաբերել (այսինքն՝ այդ գործընթացը չէր կարող դիրքը հետ քաշելու պատճառ դառնալ. խմբ)։
Համեմատաբար թարմ արբանյակային լուսանկարները թույլ են տալիս հստակ արձանագրել փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2024 թվականից հետո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

