Հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը․ բառացի գրված է՝ «2034 թ․-ից հետո»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է

«Կառավարության կողմից 2023 թ հոկտեմբերին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, համաձայն որի Ակադեմիական քաղաքը նախատեսվում էր կառուցել 2025 թ հոկտեմբերից մինչև 2029 թ դեկտեմբեր, այսինքն, 2030 թ-ին Ակադեմիական քաղաքը պետք է սկսեր աշխատել Բայց դե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իր բնավորության համաձայն, այսօրվա նիստում որոշել է չեղյալ համարել Ակադեմիական քաղաքի հայեցակարգը և նոր հայեցակարգ ընդունել։

Նոր հայեցակարգի համաձայն՝ Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները կսկսվեն 2030 թ-ին, իսկ հիմնական փուլի աշխատանքները՝ 2034 թ-ին։

Իսկ հիմա՝ ուշադրություն հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը։ Հայեցակարգում բառացի գրված է՝ «2034 թ-ից հետո»։

Հետո կա՛, կա՛ հետո»։