Շարունակվում է ԱՄՆ զինված ուժերի խմբավորման ուժեղացման գործընթացը Մերձավոր Արևելքում

«Հենակետ» վերլուծական կենտրոնը գրում է. «Շարունակվում է ԱՄՆ զինված ուժերի խմբավորման ուժեղացման գործընթացը Մերձավոր Արևելքում։

ԱՄՆ ՌՕՈւ բազմաթիվ տրանսպորտային ինքնաթիռներ Գերմանիայի Ռամշտայն, Շպանգդալեմ և Ցվայբրյուկեն ավիաբազաներից, Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթից և Իտալիայի Ավիանոյից ուղղություն են վերցրել դեպի Հորդանան և Պարսից ծոցի երկրներ»։