ՔՊ 3 պատգամավոր Բրյուսել է մեկնում
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 պատգամավոր աշխատանքային այցով կգործուղվի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն):
Այս մասին տեղեկացանք ԱԺ նախագահի կարգադրությունից:
Փետրվարի 23-26-ը Բրյուսել կգործուղվեն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

