Փաշինյանը՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին

«Հիմա  գտնվում ենք Մեծամորի ատոմակայանաի գործունեությանը ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ` ևս 10 տարով հնարավոր կլինի երկարացնել, այսինքն`մինչև 2046 թվականը»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախաահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե ե՞րբ է փակվելու Մեծամորի ատոմակայանը, ի՞նչ պայմաններում, մինչ այդ արդյո՞ք նոր  ատոմակայան է կառուցված լինելու, որոշված է՝ ում հետ համագործակցությամբ։

Նա նշեց, որ այդ ընթացքում պետք է կայացնեն որոշումներ։

«Մենք նոր ատոմային ռեակտոր, միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում ենք ՌԴ-ի, ԱՄՆ-ի Չինաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ, մենք բոլոր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք։ Դա ճակատագրական, ռազավարական նշանակության որոշում է և որոշում կայացնելիս պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի շահերին»,- ասաց Փաշինյանը։