Փոշու պարունակությունը 4 քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 24-30-ը (2026թ)։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ՀՀ չորս քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունվարի 26-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունվարի 26-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Ալավերդի քաղաքում՝
Սայաթ-Նովայի փողոց՝ հունվարի 27-ին և 29-30-ը,

Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ հունվարի 25-ին,

Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Հրազդան քաղաքում՝ հունվարի 25-ին և 29-ին։

Արարատ քաղաքում՝ հունվարի 25-26-ը։