ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա հիշեցրել է, որ ներկայում ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Վիետնամի, Սերբիայի, Իրանի հետ: Անցյալ տարի երեք նման համաձայնագրեր են ստորագրվել նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի հետ։
«Մեր արտադրողներին հասանելի շուկան ներկայում կազմում է մոտ 730 մլն մարդ»։
Իհարկե, մենք բանակցում ենք և ընդլայնում այդ հնարավորությունները։ Բանակցություններ են ընթանում Հնդկաստանի հետ, ծրագրվում է նաև բանակցություններ վարել Հորդանանի հետ, դիտարկում ենք աֆրիկյան մի շարք պետությունների հետ շփումները։
Գաղափարներ կան նաև Պակիստանի մասով։ Այսօր հիմնական բանակցություններն ընթանում են Հնդկաստանի հետ»,- ասել է Օվերչուկը։

