Ձախ նկարում 44-օրյա պատերազմում անհետ կորած, հայր Մկրտիչն է, աջ նկարում՝ 44-օրյայում զոհված՝ գնդերեց Նարեկ սարկավագն է. Նիկողոս Հովհաննիսյան

Նիկողոս Հովհաննիսյանը գրում է․

«Այսօր պապիկյան սուրեն կոչված ՊՆ-ը հրամանագիր է ստորագրել՝ որով լուծարում է գնդերեցների գործունեությունը զինված ուժերում, որը՝ փոխադարձ պայմանագրով ամրագրվել էր 1997թ-ին, Գարեգին Ա կաթողիկոսի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի միջև։ 29 տարի այն գործում էր անխախտ, մինչև Արցախի հանձնումն ու ՀՀ օկուպացիան։ Նկարները հատուկ եմ դրել։ Ձախ նկարում 44-օրյա պատերազմում անհետ կորած, հայր Մկրտիչն է, աջ նկարում՝ 44-օրյա պատերազմում զոհված՝ գնդերեց Նարեկ սարկավագն է։ Եվ այսպիսի բազում գնդերեցներ՝ ովքեր տարիների բեղմնավոր աշխատանք են կատարել զինված ուժերում՝ ապահովագրելով նաև, աղանդների ներխուժումից՝ զինված ուժեր։ Այսօր լուծարվեց Գնդերեցների ինստիտուտը։ Աստված պահի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայաստան և Արցախ աշխարհը»։