Հայտնի է, թե երբ կկայանա ԱՄՆ-ի միջնորդությամբ ռուս-ուկրաինական հաջորդ հանդիպումը

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը պարբերաբար ցուցումներ է ստանում պետության ղեկավարից: Ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասներին, ապա, Պեսկովի խոսքով, հրապարակային քննարկումը միայն վնասում է գործին:

«Քննարկումները շատ զգայուն թեմայի շուրջ են, շատ բարդ բանակցություններ են։ Եվ դրանց ընթացքում ինչ-որ առանձին հատվածների հրապարակավ քննարկումը վնաս է հասցնում բանակցություններին», – ասել է Պեսկովը լրագրողներին։