Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ Իրանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները», – նշել է նախարարությունն՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին Թեհրանում առևտրականները և բիզնեսի ներկայացուցիչները սկսել են բողոքի ցույցեր՝ իրանական ռիալի կտրուկ անկման պատճառով։ Ցույցը հետագայում վերածվել է անկարգությունների, որոնք տարածվել են խոշոր քաղաքներում։

