Շոյգուն դատապարտել է Իրանի ներքին գործերին միջամտելու արտաքին ուժերի փորձը

ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն իրանցի գործընկեր Ալի Լարիջանիի հետ զրույցում դատապարտել է Իրանի ներքին գործերին միջամտելու արտաքին ուժերի փորձը, հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդից։

Շոյգուն նաև ցավակցություն է հայտնել Լարիջանիին՝ երկրում բռնկված ցույցերի պատճառով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Զրույցի ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է զարգացնել երկկողմ համագործակցությունը Թեհրանի հետ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները, ինչպես նաև համակարգել դիրքորոշումները անվտանգության ապահովման համար: Ավելի վաղ Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը և Թրամփին «անմոռանալի դաս» տալ: