Եվրոպական 3 երկրի դեսպաններ հրավիրվել են Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարություն են կանչվել եվրոպական 3 երկրի դեսպաններ։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը:

«Իրանի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին. այդ երկրները հրապարակավ աջակցություն են հայտնել երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին ու անկարգություններին, ինչպես նաև դրանց մասնակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ: