Դատախազությունը դիմել է Ռուսաստանին՝ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին։ Այս մասին տեղեկացնում են լրատվամիջոցները։

«ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն»,-  հայտնել են գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ նախկինում արդեն մեկ անգամ Հայաստանը դիմել է Ռուսաստանին և մերժում ստացել։