Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատական քննությունը, «Ազատության» փոխանցմամբ՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատարանի երեկվա նիստի ընթացքում կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի և ճառերի փուլի մեկնարկի դեմ։

Բացի այդ, Վարդանյանին նշանակված փաստաբանը ներկայացրել է երկու միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնել, թե ինչ միջնորդություններ են ներկայացվել:

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին։