Հայ-վրացական սահմանը անօրինական կերպով հատած օտարերկրացիները ձերբակալվել են
Վրաստանի «Կարմիր կամուրջ» կոչվող անցակետում ձերբակալվել են չորս օտարերկրյա քաղաքացիներ։
Ըստ APA-ի՝ այս մասին հայտնել է Վրաստանի սահմանային ոստիկանությունը։
Քննությունը պարզել է, որ անձինք խմբով անօրինական կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը՝ շրջանցելով անցակետը։
Հետաքննությունը շարունակվում է։ Վերոնշյալ հանցագործությունը պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ։

