ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բաքվում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերն Ադրբեջան կատարած այցի արդյունքներին նվիրված հրապարակում է արել X-ի էջում: Նա հիշեցրել է, որ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի և նախագահի օգնականի հետ, անդրադարձել տարածաշրջանում զարգացումներին և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին:
«Քննարկել ենք, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման՝ ԱՄՆ նախագահի տեսլականի կյանքի կոչման գործում»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։

