ԱՄՆ-ն շատ շուտով միջուկային փորձարկումներ կանցկացնի․ Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» միջուկային փորձարկումներ կանցկացնի․ գրում է dw.com–ը։
Երբ նրան հարցրել են, թե արդյոք փորձարկումների ժամանակ միջուկային մարտագլխիկ կպայթեցվի, նա պատասխանել է. «Ես չեմ ուզում դա ձեզ ասել։ Բայց մենք միջուկային փորձարկումներ կանցկացնենք, ինչպես անում են մյուս երկրները»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրենք ունեն բավականաչափ միջուկային զենք աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար։

