ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է ևս մեկ նավի։

«Նոյեմբերի 10-ին, «Պատերազմի նախարար» Փիթ Հեգսեթի ղեկավարությամբ, «Հարավային նիզակ» համատեղ աշխատանքային խումբը մահացու կինետիկ հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպության կողմից շահագործվող նավին։

Նավը թմրանյութերի մաքսանենգությամբ էր զբաղվում Կարիբյան ավազանում և հարված է ստացել միջազգային ջրերում։

Նավում գտնվող չորս նարկոահաբեկիչներ սպանվել են», – ասվում է հաղորդագրության մեջ։