Նարեկ Կարապետյանը հանդիպել է «Աղոթքի նախաճաշի» մասնակիցներից մի քանիսի հետ
Ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հանդիպել է «Աղոթքի նախաճաշի» մասնակիցներից մի քանիսի հետ։ Նա սոցցանցում հայտնել է, որ հրավիրել է հյուրերին իր գրասենյակ․
«Միացյալ Նահանգների Կրոնական Ազատությունների Հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդի և «Քրիստոնեական Համերաշխություն Միջազգային» (CSI) կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբների հետ շրջեցինք Երևանում, իսկ այնուհետև հանդիպում ունեցանք մեր գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ՝ մասնավորապես այդ կապի բացակայությունը»։
Ավելի վաղ «Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ էին արել իշխանություններին ազատ արձակել ձերբակալված հոգևորականներին։

