Դատարանը մերժել է Վահան Քերոբյանին 10 տարուց ավելի վաղեմության գործով կալանավորելու միջնորդությունը

Նախկին նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Հոգատար մարդիկ,

Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասy տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։

Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում։

Սիրով»,- գրել է նա։