ԵՄ դիտորդները Շատջրեք գյուղի աշակերտներին են ներկայացրել առաքելության գործունեությունն ու նպատակը
Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղ՝ հանդիպելով տեղի դպրոցի աշակերտներին։
Այս մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։Նշվում է, որ հանդիպման ընթացքում ԵՄ դիտորդները դպրոցի աշակերտներին են ներկայացրել առաքելության նպատակներն ու աշխատանքի էությունը։
«Հոկտեմբերի 27-ին ԵՄ առաքելության Մարտունու թիմն այցելեց Շատջրեք գյուղի դպրոց, որտեղ 35 աշակերտներ ոգևորությամբ և հետաքրքրասիրությամբ դիմավորեցին մեր առաքելության անդամներին։
Առավոտը լի էր քննարկումներով, ժպիտներով և անկեղծ հետաքրքրությամբ, քանի որ աշակերտները ավելին իմացան Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի և նպատակի մասին»,-ասված է գրառման մեջ

