Կաշառքի գործով Ապարանի համայնքապետարանի երեք աշխատակիցներ են ձերբակալվել
Ապարանի համայնքապետարանում խուզարկություններ են իրականացվել, ինչին հաջորդել են ձերբակալություններ, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցների։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նույն աղբյուրից հայտնել են, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում: Այս պահի դրությամբ՝ կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:

