Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները այս իշխանության օրոք չեն կարողանում իրացնել իրենց իրավունքը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Հետաքրքիր թեմա եմ բերել քննարկման։

Աշխարհի բազմաթիվ երկրներում, հիմնականում եվրոպական՝ ընտրություններին մասնակցում են նաև երկրում չգտնվող, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները՝ քվեարկելով դեսպանատներում։
Հայաստանում նույնպես կար նման կարգավորում, սակայն 2007թ․-ին նախկինները փակեցին այդ հնարավորությունը՝ 2003թ․ ընտրություններում արտերկրում պարտվելու պատճառով։
Ընտրությունների օրը արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները նաև այս իշխանության օրոք չեն կարողանում իրացնել իրենց սահմանադրական իրավունքը»։