Վարդան Ղուկասյանին մեղադրում են ոչ թե կաշառք վերցնելու, այլ՝ կաշառք պահանջելու մեջ

Վարդան Ղուկասյանին մեղադրում են ոչ թե կաշառք վերցնելու, այլ՝ կաշառք պահանջելու մեջ։ Հայտնել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Տարածված հատվածական ձայնագրությունում որեւէ խոսք չկա կաշառքի մասին, Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ իբր կաշառք է պահանջել, պարոն Ղուկասյանը հերքել է որեւէ մեկի հետ գումարային խոսակցություն ունենալու մասին։ Հայտնել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է ձայնագրություններին, դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող էին վերաբերել գույքահարկին եւ դրա օրինականացման վճարներին։

Պարոն Ղուկասյանը ցանկության դեպքում էլ չէր կարող ապօրինի շինություն օրինականացնել, որովհետեւ Գյումրիում դրա ժամկետը ավարտվել է»,- նշել է փաստաբանը: