Տ․ Արամ և Տ․ Տարոն քահանաները չեն ներկայացել Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի նիստին

Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։

Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ։

Պարույր ավագ քահանա Ավետիսյան

Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի գործավար