Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան վարել են խախտումներով, կազմվել է արձանագրություն. ՆԳՆ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները, բայց ոստիկանության հատուկ պահպանվող տարածք չի տեղափոխվել։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
«Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով։ Մի խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ մյուսով ժամանակ է տրվել՝ խախտումը վերացնելու համար։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել»,- հայտնել են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանները փորձել են առգրավել Վարդան Ղուկասյանի անձնական օգտագործման մեքենան։