Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել
Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին Քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել է ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին նշված է նախաձեռնող խմբի հայտարարությունում։
«Գործադուլավորների և դասադուլավորների պահանջին ծանոթանալու համար ստորև ներկայացնում ենք իրազեկման գիրը։
2025 թ. մարտ-ապրիլից Գորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակի մասին Դուք տեղյակ եք, ուստիև անիմաստ ենք համարումկրկին այդ ամենը ներկայացնելը։
Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից կրթօջախում շարունակում է լարված իրավիճակը, քանզի մեր դիրքորոշումը՝ ստեղծված կացության վերաբերյալ, չի փոխվել, իսկ նախարարությունը չտեսնելու և չլսելուէ տալիս այդ ամենը։
Ավելին՝ հարուցված է քաղաքացիական գործ՝ ՎԴ/4825/05/25, տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում արդեն իսկ բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել՝ Արաքսիա Սվաջյանի գլխավորած հավաստագրման հանձնաժողովի կողմից թույլտված ապօրինությունների, փաստաթղթերի կեղծման ու աղավաղման մասին։
Այս պատմության մեջ մեզ զարմացնում է հատկապես ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անտարբերությունը՝ կարծեք ոչինչ տեղի չի ունեցել ու տեղի չի ունենում, կարծեք միևնույնէ նրա համար, թե ինչ է կատարվում Գորիսի 100-ամյա քոլեջում։
Ստեղծված իրավիճակից դուրս գալուհամար՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 29-ին, կոլեկտիվը (57 ստորագրությամբ) դիմում է հղել նախարարին՝ առաջարկելով խնդրի կարգավորման ժամանակավոր ու ողջամիտ տարբերակ՝ հիմք ընդունելով նաև հանգամանքը, որ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց։
Տեսնում ենք սակայն, որնախարարը նորից խուսափում է իրականությանհետ առերեսվելուց և մերառաջարկությունը քննարկելուց։
Տեսնում ենք նաև՝ նախարարըքայլեր է ձեռնարկում իրավիճակին առավել սրություն հաղորդելու համար։
Ավելի ենք համոզվում՝ նախարարությունը պատվեր է կատարում՝ ինչ-որ մարդկանց անձնական պատվեր՝ պետության հաշվին, կրթական հաստատության հաշվին, ուսանողների հաշվին։
Ավելի ենք համոզվում՝ տեղի ունեցողը հաշվեհարդար է ու վրեժխնդրություն՝ Կարեն Լազարյանի դեմ։
Սպառված համարվելով մեր իրավունքները և հարյուրավոր ուսանողների շահերը պաշտպանելու միջոցները, ստիպված ենք դիմել գործադուլի, որի վերաբերյալ մեր մտադրությունն ենք հայտնում Ձեզ։
Գործադուլը կմեկնարկի րոպեներ հետո այնպահից, երբ (առանց կոլեկտիվի հետ համաձայնության գալու և քննարկելու) կնշանակվի նոր ստեղծվողքոլեջի տնօրենի պաշտոնակատար։
Մեր պահանջը հետևյալն է՝
չեղարկել ՀՀ ԿԳՄՍնախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենիպաշտոնակատար նշանակելու մասին,
տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչև ՎԴ/4825/05/25 քաղաքացիական գործի դատաքննության ավարտը և դատարանի վճռի ուժիմեջ մտնելը,
տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելու անհնարինության դեպքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (մինչև նշված դատավարության ավարտումն ու տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարումը և նոր տնօրենիընտրությունը) նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն ԿարենԼազարյանի (մեր այդ առաջարկության հիմնավորումը ներկայացրել ենք կոլեկտիվի ս.թ. սեպտեմբերի 29-ի դիմումի մեջ),
Գորիսում՝ պետական քոլեջում, հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։
Վերոնշյալ այդ պահանջներով էլ կսկսենք գործադուլն այն պահից (ինչպես նշեցինք), երբ (առանց մեր կոլեկտիվի հետ համաձայնության գալու) կնշանակվի նոր ստեղծվող քոլեջի տնօրենի պաշտոնակատար։
Եվ կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահանջները չեն կատարվել։
Հ.Գ. Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԿԳՄՍ նախարարությունից իրազեկվել է, որ ստեղծվող քոլեջի տնօրենի նշանակումը կատարվում է առանց Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու, ուստի և հայտարարվում է գործադուլ վերոնշյալ պահանջներով:

