Միջանցք չի՛ լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում, չեմ լսել, որ Ալիևն օգտագործի միջանցք բառը․ Իրանի դեսպան

Միջանցք չի՛ լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում, չեմ լսել, որ Ալիևն օգտագործի միջանցք բառը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Ո՛չ խաղաղության պայմանագրում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չի գնում, ոչ մի միջանցք չի՛ լինելու, զոռով ոչինչ չի՛ լինելու»,- ասաց դեսպանը:

Հարցին, թե ինչ նպատակով էր դեսպանն այցելել Ազգային ժողով, Սոբհանին նշեց.

«Իմ այցը Խորհրդարանական համագործակցության շրջանակում է, պատրաստվում ենք ՀՀ-ի հետ հյուպատոսական համատեղ հանձնաժողով կազմել»,- ասաց դեսպանը: Նր խոսքով, Իրանի արտգործնախարարի տեղակալը, որն ավելի վաղ այցելել էր Հայաստան, զբաղվում է միջխորհրդարանական համագործակցության հարցերով։ Դիվանագետը հայտնել է նաև, որ կողմերը նախատեսում են ստեղծել համատեղ հյուպատոսական հանձնաժողով։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։