Լվովում սպանվել է Ուկրաինայի ԱԱՊԽ նախկին քարտուղար Անդրեյ Պարուբին

Լվովում սպանվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) նախկին քարտուղար, Գերագույն ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբին։

Ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը հայտնում է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին ղեկավար Անդրեյ Պարուբիի վրա կրակոց է արձակվել առաքման ծառայության սուրհանդակի կողմից։

Ավելի վաղ Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել էր Լվովում փոխհրաձգության հետևանքով հայտնի հասարակական և քաղաքական գործչի սպանության մասին։ Լրատվամիջոցները ճշտել էին, որ խոսքը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին ղեկավար և Գերագույն ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբիի մասին է։

Նա մեղադրվում էր 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայի արհմիությունների տանը ռուսներին դաժանորեն սպանելու մեջ: