Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արսեն Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Արսեն Թորոսյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

