Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: