Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները սպասվում են հուլիսի 23-ի երեկոյան

ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Ստամբուլում, ըստ նախանական տվյալների, սպասվում են հուլիսի 23-ի երեկոյան:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ նշելով, որ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 22-ին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։