Վթարային ջրանջատում Առինջ և Այնթապ գյուղերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21-ին՝ ժամը 18:00-ից մինչև հուլիսի 22-ը 00:00-ն,  կդադարեցվի Առինջ գյուղի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 21-ին՝ ժամը 17:15-ց մինչև հուլիսի 22-ը 16:00-ն,  կդադարեցվի   գ.Այնթապ 1-4 շարքերի,  4 Շարք Ժնթ 11 Փ. 1-3 նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: