Երևանի կրկեսի շենքում ընթանում են վերջին աշխատանքները․ «Տաշիր»
Մինչ բացման պաշտոնական արարողությունը՝ Երևանի կրկեսի շենքում ընթանում են վերջին աշխատանքները։ «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բոլոր գործընթացներն ընթանում են իրենց բնականոն հունով։
«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայության ղեկավար Զառա Աջեմյանը հերքել է բացումը հետաձգելու մասին ԶԼՄ-ների տեղեկությունները։ Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են համալիր կերպով և ընդգրկում են բոլոր այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են լիարժեք գործարկման համար։ «Մանրամասները կհայտարարվեն մոտ ժամանակներս»,-հավելել է նա։

