Տվերում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խումբ է բացահայտվել
Տվերում բացահայտվել է ադրբեջանական կազմակերպված հանցավոր խումբ, որը զբաղվում է կեղծ ծխախոտի և ալկոհոլի առևտրով, հաղորդում է «Multinational» Տելեգրամ ալիքը։
«Հանցավոր խմբի անդամները իրենք են պատրաստում ըմպելիքները, լցնում դրանք շշերի մեջ, կպցնում հայտնի անուններով պիտակներ և վաճառում որպես բարձրորակ, պաշտոնական», – նշվում է զեկույցում։

