Ռուսաստանն ու Ադրբեջանը մտերիմ դաշնակիցներ են, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ․ Պեսկով
Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան դաշնակիցներ, բոլոր առաջացող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական եղանակով։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք լինել կողմնակիցներ և կարծում ենք, որ տրամաբանությունն ասում է միայն մեկ բան. որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մտերիմ դաշնակիցներ են, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, ընդհանուր ներկայով և ընդհանուր ապագայով», – լրագրողներին ասել է նա։

