«Մունք» տեխնոդպրոցը Civic.am-ից պահանջում է Վանաձոր մեկնող ավտոբուսների լուսանկարը հեռացնել իր էջից
«Մունք» տեխնոդպրոցը դիմում է «Civic.am» կայքի խմբագրակազմին՝ առաջարկելով հեռացնել Վանաձոր՝ Tech Week Armenia 2025 –ին մասնակցելու նպատակով Տաշիրից Վանաձոր մեկնող ավտոբուսների լուսանկարն իր էջից։ Հուսով ենք, որ լրատվամիջոցը թյուրիմացաբար է օգտագործել այդ լուսանկարը, այլապես ստիպված կլինենք դա դիտարկել որպես տարվա ամենակարևոր տեխնոլոգիական միջոցառման ու «Մունք» տեխնոդպրոցի առաքելությունը պախարակելու փորձ և կդիմենք համապատասխան իրավական գործընթացի։
Բոլոր լրատվամիջոցներին, այդ թվում նաև «Civic.am»-ին հրավիրում ենք լուսաբանելու Tech Week Armenia 2025-ը։

