Ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ կսահմանվի. օրինագիծն ընդունվել է

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։

Կողմ էր 61, դեմ՝ 26 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

Ըստ օրինագծի առաջարկվում է վարչական տույժ սահմանել

3.000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում։

10.000 դրամ – չվճարելով օգտվելու դեպքում։

15.000 դրամ – այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։