ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հզոր պայթյnւն է որոտացել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսային մասում գտնվող Յոլո շրջանում գտնվող հրավառ նյութերի պահեստում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր Էսպարտոյի և Մեդիսոնի տարածքում տեղի է ունեցել հզոր պայթյուն: Պահեստը, որտեղ պահվում էին հրավառ նյութեր, պայթել է և շարունակում է ակտիվորեն այրվել։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ։