Մակրոնն ԱԷՄԳ-ին կոչ է անում հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունն Իրանում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունն Իրանում։ Այս մասին նա գրել է X միկրոբլոգում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո:

Մակրոնը վստահեցրել է, որ Փարիզն աջակցում է ԱԷՄԳ-ին։

«Ֆրանսիան ամուր կանգնած է ԱԷՄԳ-ի կողքին, որի դերը կենսական նշանակություն ունի միջուկային անվտանգության համար։ Անհրաժեշտ է, որ գործակալությանը թույլատրվի վերսկսել իր առաքելությունն Իրանում», – նշել է Մակրոնը։