Ադրբեջանը կրկին պահանջների փաթեթ է ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությունում մնացած տարածքային պահանջները և ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը խոչընդոտում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։

Բացի այդ, նա Երևանին մեղադրել է, իբր, «ներկայիս Հայաստանի տարածքներից վտարելու», ինչպես նաև «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցություն ապահովելու պարտավորությունը չկատարելու» մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։