Հետաքրքիր հայտարարություն է տարածվել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անունից
Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․
«Հետաքրքիր հայտարարություն է տարածվել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անունից․
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Իսրայելի դեմ հարվածները կդադարեցվեն միայն այն դեպքում, երբ կատարեն հետևյալ պայմանները․
Պետք է պատժել Իսրայելին կատարվածի համար
Պետք է հասնել նրան, որ Իսրայելը փոխհատուցում վճարի։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վրեժխնդրությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս պայմանները չեն կատարվել։ Բացի այդ, նախազգուշացվում է, որ ցանկացած արտաքին օգնություն Իսրայելին կդադարեցվի անմիջապես։
Այս հայտարարությունը խոսում է առնվազն երկու բանի մասին՝
ա․ Իրանը կարողացել է Իսրայելի հասցրած հարվածների առաջին ալիքների հետևանքները հաղթահարել՝ հոգեբանական, քաղաքական, տեխնոլոգիական իմաստներով, կարողանալով ներսում էլ հաղթահարել առաջին ալիքի հետ եկած գործակալական ռեյդերի հետևանքները;
բ․ Իրանը կարողացել է միջազգային սատարում ստանալ (բնականաբար այն երկրներից, որոնք այս կամ այն կերպ համաձայն չեն Իսրայելի ռազմամոլ քաղաքականության հետ), հատկապես դիվանագիտական և տեղեկատվական դաշտում գրագետ աշխատանքի շնորհիվ։
Միակ հարցը այս պահին ԱՄՆ հնարավոր ռազմական միջամտության հարցն է, որից կախված կլինի պատերազմի ելքը»։

